211652_close_icon
views-count83348 դիտում article-date 22:18 03-04-2022

Մինչ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե բանակում արատավոր երևույթները և տղայական «ռազբիրատները» վերանալու են, դիվիզիոնի շտաբի պետը դաժան ծեծի է ենթարկել իր ենթակային

Մինչ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե Զինված ուժերում վերանալու է այսպես ասած բռունցքներով հարց լուծելու արատավոր երևույթը, բանակում չեն լինելու արտոնյալներ և «դեդովշչինա», SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, 2 օր առաջ ՀՀ ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքում գտնվող դիվիզիոնում, շտաբի պետ, մայոր Ֆրունզե Աղաջանյանի և սպա Կարեն Սարդարյանի միջև ինչ-որ հարցի շուրջ զրույցն ավարտվել է նրանով, որ Կ. Սարդարյանը մարմնական ծանր վնասվածքով հայտնվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալում:
 
SHAMSHYAN.com-ը պատրաստ է դեպքի առնչությամբ հրապարակել ՀՀ Պաշտպանության նախարարության պարզաբանումը:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր