211652_close_icon
views-count33770 դիտում article-date 20:23 03-04-2022

Երևանում Opel-ի 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ճանապարհի ցուցանակն ու մխրճվել խանութի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:30-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի բնակիչ, 38-ամյա Գարիկ Կյուրեղյանը, Opel Astra մակնիշի ավտոմեքենայով՝ Գայի պողոտայում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու մխրճվել խանութի մեջ՝ կոտրելով նաև ապակիները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սեդրակ Մարդոյանն ու Արման Տիգրանյանը:
 
Փաստի առթիվ Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ:
 
Լուսանկարները ՝ Գևորգ Ղազարյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր