211652_close_icon
views-count29818 դիտում article-date 22:17 30-10-2023

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Ford Transit-ը կոտրել է ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու կողաշրջված վիճակում հայտնվել խաղողի այգում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 39 կմ հատվածում բախվել է ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչին պատկանող խաղողի այգու տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը ու ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լևոն Անտոնյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլպպ Ստեփանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում դեպքի վայրից հետաքրքրասեր վարորդներին են հեռացնում ու ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սարգիս Եգորյանն ու Գարիկ Մարգարյանը, ինչը պարեկներին հաջողվում է: 

Վթարի մասին Ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի Արթուր Ավետյանի և ավագ քննիչ Վարդան Ստեփանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից Ford-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ս. Ռուստամյանի հանձնարարականով ոստիկանությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:

Արարատի ոստիկանությունն ու Վեդիի քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր