211652_close_icon
views-count10101 դիտում article-date 20:05 03-04-2022

Իրավիճակը չափազանց բարդ է, մեզ նոր ցեղասպանություն է սպասվում. Սեյրան Օհանյան. Tert.am

Այսօրվա իրավիճակը շատ բարդ է և այսօրվա իշխանությունների առկայության պարագայում մենք Հայաստանն ու Արցախը տանում ենք ինքնիշխանության գահավիժում։

Այս մասին ապրիլի 6-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ընթացքում ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, տեղեկացնում է Tert.am-ը:

«Մեզ համար ցավ է, որ պատերազմում չկարողացանք հասնել հաջողության. երկրի ամբողջ ներուժը չմոբիլիզացվեց` Արցախն ու ՀՀ-ն պաշտպանելու համար: Ցավ է, որ պարտությունների շարունակություն գոյություն ունի. հակառակորդը շարունակում է ճնշումները»,- հավելել է նա: 

Նա նշել է, որ մեզ նոր ցեղասպանություն է սպասվում, ուստի պարտավոր ենք ներկա լինել հանրահավաքին, որպեսզի առաջ քաշենք մեր պայմանները: 

Նմանատիպ նյութեր