211652_close_icon
views-count22401 դիտում article-date 19:00 03-04-2022

Բաքուն հայտարարել է Երևանին խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների նախագիծը փոխանցելու մասին. News.am

Հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, որը «ներառում է նաեւ Հելսինկիի համաձայնագրերի սկզբունքները»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, ըստ News.am-ի, հաղորդում է Интерфакс-ը:

«Մենք հայկական կողմին ենք տրամադրել խաղաղության պայմանագրի, Հայատսանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանգրի հիմնական սկզբունքները: Դրանք ձեւակերպվել են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ հիմնարար են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար: Եթե դուք (Հայաստանը) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ, ապա ամեն սկսվում է առաջին եւ ամենակարեւոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրենց միջեւ սահմանների անխախտելիությունը: Ինչպես նաեւ զերծ մնան ուժի եւ տարածքային ամբողջականության դեմ ուժի սպառնալիքի կիրառումից»,- ասել է Հաջիեւը:

«Հայաստանը պետք է վերջ դնի այդ տարածքային պահանջներին Ադրբեջանի հանդեպ: Եվ այդ ժամանակ, ելնելով այդ հանգամանքից՝ մենք կարող ենք առաջ շարժվել»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր