Հայաստանի հեռուստաընկերության տարեգրությունից. Անվանի դերասաններ
Սերգո Երիցյանը գրում է. Ես իմ "Հայաստանի հեռուստատեսություն. զարգացման 50 տարի" գրքում գրել եմ,որ հեռուստատեսությունը որպես արվեստի նոր տեսակ կարողացավ իր շուրջը համախմբել դերասաններին։ Նրանք փոքր էկրան եկան որպես ասմունքողներ,հումորային
տեսարաններ ներկայացնողներ և ,իհարկե, հեռուստատեսային ներկայացումների դերասաններ։
Օպերատոր Ռաֆայել Գալստյանը, որը 160 ներկացումների օպերատորներից է եղել, հիշում է Հրաչյա Ներսիսյանին,Վահրամ Փափազյանին, Վաղարշ Վաղարշյանին,Դավիթ Մալյանին,Ավետ Ավետյանին,Իշխան Ղարիբյանին,Սոս Սարգսյանին,Խորեն Աբրահամյանին և այլոց։
Գլխավոր նկարիչ Շահեն Հակոբյանը գրում է."1959 թվականին իրականացվեց Ա.Ս.Պուշկինի "Քարե հյուրը" պիեսի բեմադրությունը։Խորեն Աբրահամյանի ու Մետաքսյա Սիմոնյանի կերտած կերպարները մինչև հիմա թարմ են մնացել բոլորի հիշողության մեջ։Ինքնատիպ և ուշագրավ բեմադրությունների ու գեղարվեստական ձևավորումներից հիշարժան են Բ.Նուշիչի "Վշտացած ազգականները"(1961 թվական), Վ.Սարոյանի "Քո կյանքի ժամանակը"(1965 թվական), Ֆ.Դյուրենմաթի "Ֆիզիկոսները" (1967թվական) և այլն"։ Այս առումով Ներկայացվող լուսանկարները ավելի քան խոսուն են։