Մեր առանցքային խնդիրներից է նաև ընդդիմության ինստիտուցիոնալ սնանկությունը. Վահե Դավթյան
Խնդիրը նրանում չէ, որ ընդդիմությունը չի գնում Տվողների հետ փակ հանդիպման: Տակտիկական տեսանկյունից դա առավել քան արդարացված է:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էներգետիկ հարցերով փորձագետ փորձագետ Վահե Դավթյանը:
«Խնդիրը նրանում է, որ ընդդիմությունը շարունակում է իրեն դրսևորել այնպես, կարծես բոլորս գտնվում ենք հերթական ճգնաժամի պայմաններում: Ճգնաժամը հնարավոր է լուծել ճգնաժամային կառավարման գործիքներով, մինչդեռ Հայաստանի ներկայիս իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է հսկայական պասիոնարություն՝ գերլարվածություն ու զոհաբերության պատրաստակամություն հանուն Նպատակի:
Հաշվարկներն էլ չեն աշխատում: Իսկ եթե անգամ աշխատում են, ապա բացառապես կուլուարային դիրքավորում ապահովելու համար, ինչը որևէ աղերս չունի մեր իրական խնդիրների հետ:
Պարզ է, որ այդ պասիոնարությունը Հայաստանում այսօր բացակայում է, ինչը վկայում է ինքնության ճգնաժամի մասին:
Մյուս կողմից, մեր առանցքային խնդիրներից է նաև ընդդիմության ինստիտուցիոնալ սնանկությունը: Իրեն իշխանություն համարող խմբակի մանկապարտեզային դիսցիպլինային այսօր այլընտրանք է հանդիսանում ընդդիմադիր հակաինստիտուցիոնալիզմը: Վերջինս դրսևորվում է մի շարք պրոցեսներում ու երևույթներում, սակայն նախևառաջ՝ առաջնորդի ինստիտուտի բացակայության մեջ: