Աշխատանքից ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում: