211652_close_icon
views-count9698 դիտում article-date 23:04 01-04-2022

Պի´նդ մնա, Վատո. «Կադիսը» աջակցել է Հարոյանին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը` Նորվեգիայի հետ ընկերական խաղում ծանր վնասվածք էր ստացել և վիրահատվել:

Իսպանական «Կադիսը», որտեղ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստը, հայատառ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։

«Պի՛նդ մնա, Վատո»,- գրված է ակումբի էջում։

Հարոյանի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: 

Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր