211652_close_icon

Վաղը կտեսնեք, ինտրիգ է. Պետրակովը չասաց, թե Հայաստան-Խորվաթիա հանդիպմանը ով կփոխարինի Վարազդատ Հարոյանին

views-count2389 դիտում article-date 22:35 10-09-2023
Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղից, աշխատանքին իրենց մոտեցումից, Հայաստան -Խորվաթիա նախախաղային մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Մարզիչն ասաց, որ հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը չի մասնակցի Հայաստան-Խորվաթիա հանդիպմանը։

«Հարոյանը կարևոր խաղացող է թիմի համար, թիմի ավագն է։ Երեկ միասին ընթրեցինք ու տուն ուղարկեցի նրան։ Բայց նա թիմի կողքին է,  այսօր ևս մարզվելու է մեզ հետ» , - ասաց Պետրակովը՝ չնշելով, թե վաղը ով կլինի հավաքականի ավագը։

«Վաղը կտեսնեք, ինտրիգ է։ Նախկինում հավաքականում այլ սկզբունք էր գործում․ ավագ էր լինում այն ֆուտբոլիստը, ով ամենից շատ հանդիպումներ էր անցկացրել, առաջարկեցի փոխել այդ սկզբունքը, ինձ հետ համաձայնվեցին։ Իսկ թե ով կլինի, վաղը կտեսնեք» , - ասաց Պետրակովը։

 

Նմանատիպ նյութեր