2058 դիտում
22:56 31-03-2022
Իտալիայի հավաքականը չի մասնակցի ԱԱ-ին՝ Իրանի ընտրանու փոխարեն․ ՖԻՖԱ
Իրանի ֆուտբոլի հավաքականի հնարավոր հեռացման հարցը ԱԱ-2022-ից չի քննարկվել, ասիական հավաքականի դուրս մնալու դեպքում նրա տեղը հաստատ չի տրվի Իտալիայի հավաքականին, ասել է Էվելինա Քրիստիլինը՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի անդամը, տեղեկացնում է Armsport.am-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին իտալական լրատվամիջոցները, Իտալիան կարող էր ստանալ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը, եթե ՖԻՖԱ-ն որոշի հեռացնել Իրանին մրցաշարից` այդ երկրում կանանց իրավունքները ոտնահարելու պատճառաբանությամբ: Հինգշաբթի օրը Դոհայում կայացել է ՖԻՖԱ-ի կոնգրեսի նիստը, որի ընթացքում չի քննարկվել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգավիճակի հարցը։
– Երեկ այստեղ՝ Քաթարում, ՖԻՖԱ-ի խորհուրդն էր, իսկ այսօր՝ համագումարը, որին մասնակցում էին բոլոր պատվիրակությունները, այդ թվում՝ Իրանի։ Ո՛չ երեկ, ո՛չ այսօր չի խոսվել նրանց՝ Աշխարհի առաջնության մասնակիցների շարքից դուրս թողնելու մասին։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ նրանց հեռացնեին, այդ տեղը կհատկացվեր Ասիայի հավաքականներից մեկին։ Մի խոսքով, եկեք մեր գլխից հանենք այն միտքը, որ Իտալիան կարող է գնալ Աշխարհի առաջնություն, մեր ազգային հավաքականին փրկելն անհնար է, դա ուղղակի ցնորք է,- Քրիստիլինի խոսքերն է մեջբերում ANSA-ն։

Նմանատիպ նյութեր
1588 դիտում
21:49 28-02-2014
Ռուսաստանի ընտրանու հետ խաղին Հայաստանի հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը
1755 դիտում
20:53 16-05-2014
Հայաստանի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի ԱՄԷ-ի ընտրանու հետ
2681 դիտում
19:14 09-10-2022
Եվրո-2024 վիճակահանություն. Հայաստանի հավաքականը որակավորման փուլում կխաղա Թուրքիայի ընտրանու հետ
Այս բաժնից
1459 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4513 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1405 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ