23292 դիտում
11:37 31-03-2022
Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության խորհրդի 2022-ի մարտի 28-ի հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում ձեռնարկելու նպատակ ունի:
«Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս հայտարարությունը բնականորեն լրացուցիչ հարցեր է առաջացրել եւ ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով ու հիմնավորումներով, որպեսզի թե հայաստանյան, թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առվել պարզ լինի:
Ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, հիմնավորման քաղաքականություն: Նա նախ դիվանագիտական եւ կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է դրանց չարձագանելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերգրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ:
Հետո այդ խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջոդրում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով ու բանաձեւումներով»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաեւ հիմա, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել. «Իմ այսօրվա ելույթի նպատակը այդ խոսույթի անհիմն եւ ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է:
Վերը նշված համատեքստում, ի դեպ, երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը, ինչպես հիմա ընդունված է ասել ՝ «ֆեյքնյուզը»: Հիմա օրինակ, արեւմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սա իհարկե, աղաղակող տեղեկատվություն է, ՍՈՒ-երը Հայաստանի սահմանները ոչ մի անգամ չն լքել: Նույնկերպ իբրեւ ճշմարտություն է հրամցվում այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա: Ցանկացած քիչ, թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը պատերազմում ինքն է տուժել իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը: Սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»,- ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան