4559 դիտում
09:21 31-03-2022
«Ռուսաստանն առաջին հերթին ձախողեց Հայաստանը Ղարաբաղյան պատերազմում»․ Բոբ Մենեդես․ «Ամերիկայի ձայն»
«Փետրվարի քսանչորսից միլիոնավոր մարդիկ լքում են իրենց հայրենիքը։ Տեղահանվում, զոհվում, մի ամբողջ երկիր փլատակների է վերածվում, քանի որ Ռուսաստանի նախագահն անհագ ցանկություն ունի վերաստեղծել Սովետական միությունը»,- Ամերիկայի Ձայնի հետ հարցազրույցում վստահեցրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ակնարկելով․
-Ուկրաինան հարձակման է ենթարկվել Մոսկվայի մսագործի՝ Վլադիմիր Պուտինի կողմից: Նրա բաղձանքը` վերաստեղծել Սովետական Միությունն, այնքան անհագ է, որ նա պատրաստ է առանց խտրականության ռմբահարել երեխաների, ընտանիքների, հիվանդանոցներ և բնակելի շենքեր: Սա ավելին է քան Ուկրաինան, սա հանուն ժողովրդավարության և իրավունքերի կագնելու հարց է մի երկիրի համար, ով ինքն է ցանկանում է ընտրել իր ապագան: Սա այս պատերազմի սպառնալիքն է։
«Նախագահ Բայդենի կառվարման առաջին մեկ տարվա ու մի քանի ամիսներին ընթացքում Միացյալ նահագներն ավելի քան 2 միլիարդ դոլարի պաշտպանական զենք է ուղարկել Ուկրիանիա,- վստահեցնում է Մենենդեսը: ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային հաղթահարել նաև հումանիտար ճգնաժամը»։
- Եվ կոնգրեսը վերջերս հաստատեց 13 մլրդ 600 միլիոն դոլարի հատկացումը Ուկրաինային՝ կրկին մահացու պաշտպանական զենքեր ձեռք բերելու համար, ինչպես նաև որպես մարդասիրական օգնություն՝ այն երեք միլիոն վեց հարյուր հազար ուկրաինացիների համար, որոնք լքել են երկիրը և այն միլիոնավորների համար, ովքեր տեղահանվել են Ուկրաինայի ներսում։
Օրեցօր թվերով աճող այս օգնությունից բացի,ըստ սենատոր Մենենդեսի, ԱՄՆ-ն շարունակելու է նաև պատժամիցոներով հակազդել պաշտոնական Մոսկվային.
-Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք ձգել տնտեսական պարանը Պուտինի պարանոցին, ոպեսզի նա հասկանա, որ մարդու իրավունքները խախտելու և պատերազմական հանցագործություն գործելու հետևանքները բավականին ծանր են լինելու: Քանի որ Ռուսաստանը Պուտինի գլխավորությամբ ռազմական հանցանք է գործում: Մարդասիրական միջանցքների մերժումն ու սովը որպես զենք պատերազմի ժամանակ օգտագործելը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձևը, որին Ռուսաստանը կողմ է քվերակել և որը սահմանում է՝ նման բան անելը ռազմական հանցագործություն է։
«ԱՄՆ-ն ռազմական ու մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինային, սակայն այս փուլում հակամարտությանը ԱՄՆ-ի անմիջական ռազմական ներգրավածության անհրաժեշտություն դեռևս չկա»,- վստահեցնում է սենատոր Մենենդեսը:
-ԱՄՆ-ն հակամարտության մեջ չէ Ռուսաստանի հետ, հարձակման չի ենթարկվել Ռուսաստանի կողմից , բայց միևնույն ժամանակ ամեն ինչ անում է Ուկրաինային օգնելու համար: Բայց եթե Պուտինն ու Ռուսաստանը սխալ անեն ու հարվածեն ՆԱՏՕ-յի անդամ երկրի, ապա ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի պարտավորությամբ մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի անդամ երկներին: Այս պահին մենք միայն օգնում ենք ուկրաինացիներին՝ իրենց երկրի համար կռվում։
«ԱՄՆ-ն պատժամիջոցների մարտավարության միջոցով ռմբահարում է Ռուսաստանի տնտեսությունը դաշանակից երկրների հետ միասին»,- վստահեցնում է Մենենդեսը:
Ամերիկայի Ձայնի հարցին, թե ինչ է սպասվում այդ համադաշնության անդամ երկրներին, որոնք գուցե ճնշման ներքո փորձեն օգնել Ռուսաստանին: Դեմոկրատ սենատորի պնդմամբ, եթե լինեն երկներ, որոնք գուցե ռուսական ազդեզության միջոցով խախտեն պայմանավորվածությունները՝ պատժամիջոցները կսպառնան նաև նրանց
-Կարծում եմ, որ մենք կարողացանք հասնել մի շատ յուրահատուկ կոալիցիայի, այն երկրների որոնց նախագահ Բայդենը համախմբել է: Արտաքին քաղաքականությամբ զբաղվելու իմ այս երեսուն տարիների ընթացքում ես չեմ տեսել նման արագությամբ կոալիցիաներ ստեղծելու նախադեպեր, որոնք այսչափ էֆեկտիվ են, ամուր ու ուժեղ: Բոլորը պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ: Իհարկե, եթե լինի երկիր, որը կխախտի ՆԱՏՕ-Եվրոպական Միություն-ԱՄՆ պատժամիջոցները, ապա նրանք իրենց նույնպես կկանգնեցնեն պատժամիջոցների սպառնալիքի առջև։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին ու վերջին շրջանում տարածարջանում տիրող լարվածությանը Մենենդեսը պնդում է՝ Մոսկվան տապալվել է նաև այդ հարցում․
-Ռուսաստանն առաջին հերթին ձախողվեց Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու հարցում: Եթե դու ուզում ես պաշտպանող լինել, ապա պետք է պաշտպանես: Խաղաղապահ առաքելությամբ այնտեղ զորքեր ուղարկելով դու ընդամենը փորձում ես ոտք դնել այդ հատվածում: Ես խստորեն անհանգստացած եմ այն լրատվությամբ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի այն հատված է մտել, որտեղ որ չպետք է մտներ: Եվ ես կոչ եմ արել նաև մեր կառավարությանը ավելի խիստ լինել Ադրբեջանի հետ և ասել, որ նման ագրեսիան ընդուելի չէ, ես բազմիցս խստիվ շեշտել եմ, որ սա կարող է դիտարկվել նաև ԱՄՆ-ի կողմից Բաքվին օգնություն ցուցաբերելու հետևանք։

Նմանատիպ նյութեր
6104 դիտում
08:58 20-01-2018
Հայաստանի բարեկամ նախկին սենատոր Բոբ Դոլին շնորհվեց Կոնգրեսի ոսկե մեդալ․ «Ամերիկայի ձայն»
26645 դիտում
10:23 17-10-2020
Թուրքիան պետք է անհապաղ պատժվի ՀՕՊ-Ս-400 գնելու և օգտագործելու համար. Բոբ Մենենդես․ «Ամերիկայի ձայն»
1878 դիտում
09:37 03-02-2022
Հայաստանում առաջին հերթին մտահոգված են տարածքային և սահմանային խնդիրներով. IRI հարցում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան