6104 դիտում
08:58 20-01-2018
Հայաստանի բարեկամ նախկին սենատոր Բոբ Դոլին շնորհվեց Կոնգրեսի ոսկե մեդալ․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանի մեծ բարեկամ, նախկին սենատոր Բոբ Դոլը պարգևատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4215961.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Բոբ Դոլի ամբողջ կյանքը հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է, պարգևատրման արարողությանը հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:
1996-ին երբ Դոլը դարձավ նախագահի թեկնածու, որպես սկզբունքայնության նշան նա որոշեց հրաժարվել սենատորի իր պաշտոնից: «Ես կմեկնեմ Սպիտակ տուն կամ իմ հայրենի նահանգ կվերադառնամ», - հայտարարել էր Բոբ Դոլը:
«Այդ պահին ամերիկացիները տեսան ձեր իրական էությունը, ձեր անձնազոհությունը, քանի որ այդ պահին ձեր քայլով դուք հայրենիքի շահերը դասեցիք սեփական շահերից վեր»,- նշեց Մայք Փենսը:
Բոբ Դոլն իրական ամերիկյան հերոսի մարմնավորում է, հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայացրեց Դոլի կյանքի պատմությունը՝ Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերից մինչև Սենատի մարմարե դահլիճներ.
«Բոլոր նրանք, ովքեր լսեն Բոբ Դոլի կյանքի պատմությունը կհասկանան, թե իրականում ինչ է նշանակում լինել արժանի ամերիկացի»:
Ի դեպ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծանր վնասվածք ստացած Բոբ Դոլին կրկին լիարժեք կյանքի է վերադարձրել անվանի ամերիկահայ բժիշկ Համպար Կիլիկյանը: Հենց օրթոպեդ Կիլիկյանի օգնությամբ հնարավոր եղավ փրկել Բոբ Դոլի աջ ձեռքը, որը բոլոր մյուս բժիշկները պատրաստվում էին հեռացնել:
Ապագայում սենատոր Դոլը երբեք չէր մոռանում իր «փրկչին» և իր աշխատակազմի բոլոր հայազգի անդամներին հատուկ ուշադրության արժանացնում. Իր ավանդական «ինչպե՞ս է իմ հայը» հարցով էր ողջունում ամերիկահայ աշխատակիցներին, հիշում է Վաշինգտոնի քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանը: Սենատորի պաշտոնին Բոբ Դոլը կարևորագույն դեր է խաղացել հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնադրման մեջ, նշում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը.
«Բոբ Դոլն իրոք առանցքային դեր է խաղացել 1980-90-ականներին՝ Հայաստանի պատմության համար կարևորագույն շրջանում, երբ սկսվեց արցախյան շարժումը, երկրաշարժը, Հայաստանն անկախություն ձեռք բերեց»:
Սենատոր Դոլը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներից էր, սակայն, նրա դերը Մեծ եղեռնի ճանաչմամբ չի սահմանափակվել. նա առանցքային դեր է խաղացել երկրաշարժից տուժած Հայաստանին օգնություն ուղարկելու գործում: Բոբ Դոլը ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնության հատկացման նախաձեռնողներից էր՝ ծրագիր, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Դոլն օգնեց հիմնել և ճիշտ ուղղու վրա դնել այժմ զարգացող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները:
Նմանատիպ նյութեր
26645 դիտում
10:23 17-10-2020
Թուրքիան պետք է անհապաղ պատժվի ՀՕՊ-Ս-400 գնելու և օգտագործելու համար. Բոբ Մենենդես․ «Ամերիկայի ձայն»
4556 դիտում
09:21 31-03-2022
«Ռուսաստանն առաջին հերթին ձախողեց Հայաստանը Ղարաբաղյան պատերազմում»․ Բոբ Մենեդես․ «Ամերիկայի ձայն»
1632 դիտում
10:06 19-08-2022
ԱՄՆ նախկին փոխանախագահը կարող է հարցաքննության ենթարկվել Կոնգրեսի հանձնաժողովում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան