211652_close_icon
views-count2173 դիտում article-date 16:12 30-03-2022

Ֆրանսիական ընկերություններին կոչ են արել խստորեն պահպանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը կոչ է արել Ռուսաստանում աշխատող ֆրանսիական ընկերություններին՝ խստորեն պահպանել եվրոպական պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ։

«Ֆրանսիայի դիրքորոշումը շատ հստակ է. պատժամիջոցներ, բոլոր պատժամիջոցները, ոչինչ՝ բացի պատժամիջոցներից… Ուստի միակ բանը, ինչը մենք խնդրում ենք (ֆրանսիական) ընկերություններից, պատժամիջոցները խստորեն պահպանելն է, որոնք ընդունվել են քաղաքական մակարդակով»,-հայտարարել է լե Մերը՝ հանդես գալով Europe 1 ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների նպատակը Եվրոպայի ձեռնարկատերերին չվնասելն է, այլ Ռուսաստանի ղեկավարությանը վնաս հասցնելը: Մարտի 29-ին Decathlon ֆրանսիական ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում խանութների աշխատանքի դադարեցման մասին: Միեւնույն ժամանակ Leroy-Merlin եւ Auchan ընկերությունները որոշել են շարունակել իրենց գործունեությունը ՌԴ-ում: ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։

Նմանատիպ նյութեր