211652_close_icon
views-count1270 դիտում article-date 13:22 30-03-2022

Արցախի ԱԺ նախագահն առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է գնահատում

Այս պահին Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է: Արցախի ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Տեղեկացնում է «Արմենպրեսը»։

«Կարող ենք հանգիստ պայմաններում անկաշկանդ կյանքի կոչել այն օրենքի նախագծերը, որոնք հիմա ձեր դատին կներկայացնեմ»,- ասաց Արթուր Թովմասյանը:

Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որ մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Նմանատիպ նյութեր