211652_close_icon
views-count24152 դիտում article-date 10:56 29-03-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ Նուբարաշենի խճուղում բախվել են BMW-ն, Hyundai-ն ու Mitsubishi-ն․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Երեկ, մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Նուբարաշենի խճուղի 9 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Արտյոմ Գ․-ի վարած Hyundai մակնիշի, 24-ամյա Մհեր Տ․-ի վարած BMW մակնիշի և 34-ամյա Սարո Հ․-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Մհեր Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրանմանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ինգա Գալստյանն ու Սամվել Դավթյանը։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Ս․ Հրաչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր