211652_close_icon
views-count1217 դիտում article-date 17:00 27-03-2022

Ժամը 14:00-ի դրությամբ՝ Վեդիում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 33.43%-ը

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 37198 անձից 12373-ը կամ 33.43%-ը։

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը մինչ այդ ժամը գրանցվել է Շաղափ գյուղում՝ 45.53 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը 14:00-ի դրությամբ եղել է Լուսառատ գյուղում։

Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 1751 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 465-ը։

Նմանատիպ նյութեր