Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 25.76%-ը
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14:00-ի տվյալներով քվեարկությանը մասնակցել է 166 747 քաղաքացի կամ ընտրողների 25.76 տոկոսը: Այս մասին լրագրողներին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/09/18/95847/]Հիշեցնենք,[/url] որ այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ժամը 08.00-ից բացվել են ընտրատեղամասերը: