Ժամը 14։00–ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 26.67%-ը
Այսօր` նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 14։00–ի դրությամբ մասնակցել է 129 633 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 26.67%-ը։
Ընդհանուր առմամբ՝ 69 համայնքում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 486106 քաղաքացի։
Մասնակցության ամենաբարձր՝ 59.85% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 243–ը։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քվեարկության իրավունք ունեցող 22148 քաղաքացուց մասնակցել է 7855-ը 35.47 տոկոս, Սիսիանում՝ 23213 քաղաքացուց ընտրություններին մասնակացել է 6982-ը՝ 30.08 տոկոս։
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում էլ ընտրելու իրավունք ունեցող 21600 քաղաքացուց ըտրություններին մասնակցել է 2202-ը՝ 10.19 տոկոս, իսկ Արարատ քաղաքում 13326-ից մասնակցել է 2275-ը՝ 17.07 տոկոսը։
Այսպիսով, ասօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14:00-ի դրությամբ 129633 է կամ 26.67 տոկոս