2454 դիտում
12:10 26-03-2022
Մի տարակուսեք, կարևորն այն արժեհամակարգն է, որը սերունդներին ենք թողնելու․ Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Հկ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ինչպես միշտ երկու հրատապ լուր ունեմ՝ շատ լավ և համեմատաբար վատ: Սկսեմ շատ լավ լուրից:
Ուրեմն, ԵԴ/41349/02/19 գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը բավարարել է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի (այսուհետ՝ Հ.Հ.) վերաքննիչ բողոքը և բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի, Հ.Հ-ն պարտավոր էր սեփական երեխաներին որոշակի ձևաչափով ալիմենտ վճարել: Հ.Հ.-ն դեմ է սեփական երեխաներին՝ դատարանի վճռով մատնանշած ձևաչափով, ալիմենտ վճարել և, ըստ այդմ, դիմել էր վերաքննիչ դատարան: Վերջինս էլ բեկանել է վճիռը և գործն ուղարկել է ստորադաս դատարան՝ նոր քննության համար: Սա շատ լավ լուր է միայն Հ.Հ.-ի համար:
Իսկ համեմատաբար վատ լուրն այն է, որ անորոշ ժամանակով հետաձգվել է Հ.Հ-ի երեխաներին՝ դատարանի վճռով մատնանշած ձևաչափով, ալիմենտի վճարումը: Իրավաբանորեն՝ սահմանափակվել է երեխաների լավագույն շահի իրականացումը, մինչև նոր դատական ակտի կայացում: Հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը, Հ.Հ-ի երեխաների լավագույն շահի իրականացման «ապասառեցումը» կարող շատ երկար տևել:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը:
ՀԳ. Շատերը տարակուսում են այսօրինակ հրապարակումների առիթով: Վերջիններիս կարծիքով, ընտանեկան խնդիրները չպետք է հանրության սեփականությունը դառնան: Սակայն, այդպիսի կարծիք արտահայտողները պետք է հաշվի առնեն, որ խոսքը սովորական ընտանիքի մասին չէ: Հ.Հ-ն հզոր հանրային կերպար է՝ Մայր բուհի այսրոպեական ռեկտոր: Հետևաբար, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, հետևելով վերջինիս գործունեությանը, ընդօրինակում են նաև նրա վարքագիծը: Արդյունքում, ստեղծվում է արժեհամակարգ:
Մի խոսքով, մի տարակուսեք, քանզի կարևորն այն արժեհամակարգն է, որը մենք սերունդներին ենք թողնելու»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1795 դիտում
15:43 01-11-2022
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել ապագա սերունդներին. ՌԴ դեսպան․ Tert.am
29051 դիտում
13:22 15-01-2014
Մեզ համար կարևոր չէ՝ ինչ է ասում Իրանը, կարևորն այն է, թե նրանք ինչ են անում. Վաշինգտոն