5749 դիտում
20:00 25-03-2022
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ռուսական կողմի զոհերի ու վիրավորների թիվը
Tert.am-ը գրում է. Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։
Այս մասին տվյալները հայտնել է ՌԴ ԳՇ ներկայացուցիչը։ «Ցավոք, հատուկ ռազմական գործողության ընթացքում մեր զինակիցների շրջանում կորուստներ կան․ մինչ օրս զոհվել է 1 351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը»,- ասել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը այսօր կայացած ճեպազրույցում։
Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 14 հազարը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1345 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին
988 դիտում
11:47 02-02-2025
Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ