3389 դիտում
18:41 25-03-2022
Եվրոպայի հայերի միությունը՝ ուկրաինահայերի կողքի
Եվրոպայի հայերի միությունը՝ ուկրաինահայերի կողքին Եվրոպայի հայերի միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 20-ին անցկացվեց առցանց հանրային քննարկում, որը նվիրված էր Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի հետեւանքով Եվրոպա ժամանող հայազգի հայրենակիցների աջակցության խնդրին։
Քննարկմանը մասնակցեցին կազմակերպության նախագահ Արթուր Հովհաննիսյանը Բուլղարիայից, փոխնախագահ Արտակ Սերգոյանը Բելգիայից, կազմակերպության անդամ-ներկայացուցիչներ Վարդան Թադևոսյանը Հայաստանից, Արմենուհի Մխիթարյանը Լեհաստանից, Հայկ Եղիազարյանը Իսպանիայից, Լևոն Խաչատրյանը Ֆրանսիայից, Քրիստինե Գևորգյանը, Կարո Քումրոյանը եւ կազմակերպության քարտուղար Կարինե Հովասափյանը Բուլղարիայից։
Առցանց ժողովի ընթացքում մասնավորապես նշվեց, որ անցած երեք շաբաթների ընթացքում կազմակերպությունը ակտիվ աջակցություն է ցուցաբերել ուկրաինահայերին, այդ թվում՝ կազմակերպության բյուջեից հնարավոր ֆինանսական աջակցություն է տրամադրվել, կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով։
ԵՀՄ ներկայացուցիչները իրենց ներդրումն ունեն Ուկրաինայի մեր հայրենակիցներին ֆինանսական եւ բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործում։
Նրանք կազմակերպել են ուկրաինահայերի դիմավորումը, բնակեցումը, հնարավոր նյութական աջակցություն են ցուցաբերել, օգնել են սննդով, հագուստով և ժամանակավոր կացության պայմանների տրամադրմամբ։
Կարեւոր է նաեւ, որ Ուկրաինային հարակից երկրներում կազմակերպության ներկայացուցիչները նաեւ տեղեկատվական աջակցություն են ցույց տվել եւ շարունակում են ցուցաբերել հատկապես մեր այն հայրենակիցներին,ովքեր չեն կողմնորոշվում, թե որ երկիրը կարող են գնալ կամ ինչպես վերադառնալ Հայաստան։
Այս հարցում կազմակերպությունը համագործակցել է նաեւ համայնքային կառույցների եւ Հայաստանի դեսպանությունների հետ։
Քննարկման վերջում կազմակերպության անդամների կողմից հնչեցին նաև տարբեր առաջարկներ կազմակերպության հետագա աշխատանքների կազմակերպման և համակարգման վերաբերալ։
ԵՀՄ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր
1249 դիտում
14:17 13-10-2014
Վրաստանի հայերի միությունը բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել
1051 դիտում
15:46 18-02-2015
Բուլղարիայի հայերի միությունը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելը