211652_close_icon
views-count1213 դիտում article-date 13:27 25-03-2022

Մեր սպասելիքներն արդարացան. Խոակին Կապառոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպումից հետո, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը. 

-Որքանո՞վ արդարացան Ձեր սպասելիքները մրցակցի ընտրության հետ կապված։

-Իհարկե, այո, արդարացան։ Մենք բավականին լավ չեզոքացրեցինք նրանց երկրորդ հարկում և լավ խաղ ցուցադրեցինք։ Կարծում եմ՝ կարող էինք հաղթել խոշոր հաշվով։ Երբ մնացինք տասը հոգով, սակայն, դժվարանում էինք մուտք գործել։

-Կալիզիրի վնասվածքը որքանո՞վ բարդացրեց թիմի առաջադրանքն ու Ստյոպա Մկրտչյանը որքանո՞վ կատարեց այդ դերը։

-Բախտներս չբերեց Կալիզիրի վնասվածքի մասով։ Ինչ մնում է Ստյոպային, նա բավականին հետաքրքիր խաղ ցուցադրեց։ Առաջին խաղն էր, շատ աճելու տեղ ունի։ Եթե շարունակի նույն ոճով, կարող ենք ասել, որ ևս մեկ ֆուտբոլիստ նվաճեցինք հավաքականի համար։

-Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն ի՞նչ ֆուտբոլ ցուցադրեցին։ Հարձակման գծի մասին ի՞նչ կասեք։

-Շատ լավ։ Արդարացրեցին իրենք։ Մենք հունիսին 4 խաղ ունենք ու ֆուտբոլիստներին պետք է տեսնենք գործի մեջ։ Պետք է շնորհավորել Էրիկին և Վահանին։ Բացի նրանից, որ մեծ ծավալի ֆիզիկական աշխատանք կատարեցին, գնդակով էլ վատ չէին ու թիմին տարբեր տարբերակներ էին առաջարկում։

-Մրցակցի մարզիչն ասաց, որ նման կոշտ խաղ չէր սպասում։ Իսկ Դո՞ւք։

-Համաձայն չեմ նրա հետ բոլորովին։ Կար ֆիզիկական պայքար, կոշտության առումով համաձայն չեմ։ Ֆուտբոլում հաղթում է նա, ով հաղթում է մենապայքարներում։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր