211652_close_icon
views-count3850 դիտում article-date 12:50 01-05-2020

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի խոսքը՝ մայիսի 1-ի առթիվ

Սիրելի՛ բարեկամներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մենք միշտ աչքի ենք ընկել մեր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել ենք աշխատող մարդուն, աշխատանքը՝ խորին համոզմամբ, որ հենց աշխատանքն է կրթում ու մոտիվացնում, նոր հնարավորություններ ու լայն հորիզորններ ստեղծում։ Տոնի առթիվ հատուկ շնորհավորում եմ իմ սիրելի թիմին՝ Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներին։ Նրանք աշխատանքի են եկել այս պայմաններում՝ գիտակցելով, որ ամեն օր պետք է խնամեն ու հոգ տանեն Երևանի այս հրաշալի վայրում բնակվողների՝ կենդանիների մասին։ Մայիսի 1-ը մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Ամեն տարի կենդանաբանական այգին ազդարարում է տարեշրջանի պաշտոնական բացման մասին։ Ու չնայած նրան, որ այգին փակ է, այս օրը մնում է մեզ համար յուրահատուկ։ Մեր այգու առաքելությունն է սովորեցնել սիրել բնությունը, կենդանիներին, հոգ տանել նրանց մասին։ Կենդանաբանական այգին խորհրդավոր վայր է իր բոլոր հմայքներով, վայրի բնության հանելուկներով ու խորհուրդներով։ Այս տարի մի փոքր տխուր ենք՝ մեզ հետ չեն մեր փոքրերն ու մեծերը, մեր այգին սիրողները, սակայն առաջնայինը նրանց, մեր աշխատակիցների ու մեր այգու բնակիչների առողջությունն է։ Սիրում ու կարոտում ենք մեր այցելուներին, մանավանդ ամենափոքրերին, և հուսով ենք՝ շուտով ամեն ինչ լավ կլինի, նորից կվերագտնենք մեր ուրախ ու ակտիվ կենսակերպը։ Առողջություն, համերաշխություն և շատ ու շատ երջանիկ օրեր բոլորիս։ Հարգանքով՝ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյան

Նմանատիպ նյութեր