1908 դիտում
20:50 23-03-2022
Ազգային արխիվի տնօրենը և Փաստաբանների պալատի նախագաhը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Այսօր`մարտի 23-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի հանդիպումը։
Զրուցակիցները մասնագիտական քննարկում են ունեցել երկուստեք հուզող հարցերի շուրջ։
Մասնավորապես, անդրադարձ է եղել փաստաբանների կողմից նոտարական գաղտնիք պարունակող տեղեկատվության ստացման եղանակին, փաստաբանական հարցումների որոշ անկատարություն շտկելու անհրաժեշտությանը՝ կապված իրավահաստատող փաստաթղթերի հետ (գույքատիրոջ լիազորագիր, ժառանգական կապը հաստատող փաստաթղթեր և այլն):
Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի ազգային արխիվ-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել հանդիպումները, որոնք հնարավորություն կընձեռեն գործնական հարցերին առավել նպատակային և արագ լուծում տալ։
Հանդիպման ավարտին Գրիգոր Արշակյանը և Սիմոն Բաբայանը շրջայց են կատարել Հայաստանի ազգային արխիվի տարածքում, ծանոթացել Արխիվում պահվող պատմամշակութային ժառանգությանը:

Նմանատիպ նյութեր
1111 դիտում
14:53 13-04-2016
Փաստաբանների պալատի ակումբում քննարկվել են փաստաբանների խուզարկելուն առնչվող հարցեր
Այս բաժնից
514 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
538 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2401 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը