211652_close_icon
views-count61661 դիտում article-date 17:54 22-03-2022

Խոշոր ավտովթար Երևանում, բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բախման հետևանքով  3 հոգի բժշկական օգնություն ստանալու ստանալու նպատակով  տեղափոխվել են «Արմենիա»   բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Հակոբ Ասատրյանը, Անժելա Գևորգյանը, Մերի Վառյանն ու Դավիթ Ղևոնդյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի մի քանի պարեկներ, իսկ երթևեկությունը նշված հատվածում մասամբ դարձել է դանդաղընթաց:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը  մասնակցություն ունեցել է վթարում, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 239+
239+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր