211652_close_icon
views-count1985 դիտում article-date 10:33 22-03-2022

Ինչպե՞ս է քվեարկում Հայաստանը ՌԴ-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ բանաձևերին. մանրամասներ՝ Ալեն Սիմոնյանի այցից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինդոնեզիայում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Մեր ունեցած տեղեկություններով, վեհաժողովի քննարկմանն է ներկայացվել երկու բանաձև, որոնք վերաբերում են ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը:

Դրանցից մեկը, որն ունեցել է ընդգծված հակառուսական բնույթ և առավել կոշտ գնահատականներ, ներկայացրել է Նոր Զելանդիայի պատվիրակությունը, մյուսը՝ առավել հավասարակշռվածը, Ինդոնեզիայի պատվիրակությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, փաստաթուղթ է շրջանառել նաև Ուկրաինան, սակայն վերջին պահին հրաժարվել է դրանից՝ կոչ անելով քվեարկել նորզելանդական տարբերակի օգտին: Ի վերջո, «հաղթել» է Նոր Զելանդիայի ներկայացրած նախագիծը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել այդ տարբերակին և կողմ է քվեարկել ավելի հավասարակշռված տարբերակին, այսինքն՝ Ինդոնեզիայի ներկայացրածին: Ի դեպ, նշենք, որ գրեթե հայկական պատվիրակության նման են քվեարկել նաև հետևյալ երկրները՝ Իրան, Ղազախստան, Ինդոնեզիա, Նիգերիա, Պարագվայ, Քաթար, Սիրիա, ԱՄԷ, Տանզանիա, Վիետնամ, Եմեն, Զիմբաբվե, Ալժիր, Բահրեյն, Բելառուս, ՀԱՀ, Չինաստան, Հորդանան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր