211652_close_icon
views-count27435 դիտում article-date 09:57 22-03-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes-ում, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արման Սիրեյանն ու Դավիթ Խաչատրյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, խցանում տեղի չունենա, որ հրշեջները կարողանան ազատ աշխատեն, ինչը պարեկներին հաջողվել է։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակյան, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ում հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ 

Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, պարեկային ծառայությունն էլ պարզում է վարորդի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր