211652_close_icon
views-count1986 դիտում article-date 18:50 21-03-2022

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայում  ավարտվել են  մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների  Եվրոպայի  առաջնության նախնական բոլոր փուլերի հանդիպումները:

Երկու օր հետո՝ մարտի 23 –ին,  տեղի կունենան եզրափակիչ մենամարտերը:  Դրանց ընթացքին, անտարակույս, ուշադրությամբ կհետևեն մարզասերները:

Բանն այն է, որ մեր երկրի  երկու ներկայացուցիչներ մտել են եզրափակիչ: Երևանցի Ռուսլան Ասլիկյանը / 57 կգ, քոլեջ /  ոսկե մեդալի համար կմենամարտի իտալացի Բալդասի , իսկ  վանաձորցի Արթուր Շախպազյանը / 63, 5կգ / ՝ թուրք Օզմեն Քերիմի հետ: Ի դեպ, Արթուրի մրցակիցը  բավականին վտանգավոր է: Նա ընդամենը ամիսներ առաջ / նոյեմբերին / Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր:

Խորվաթիայի Պորեց քաղաքից բրոնզե մեդալով տուն կվերադառնա կանանց պայքարի մասնակից, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր