211652_close_icon
views-count2333 դիտում article-date 16:40 21-03-2022

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման և ուժեղ քամու պատճառած վնասների չափերի վերջնական կճշգրտման աշխատանքները։

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։

Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։

Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Շիրակի մարզպետարան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր