Դանի Ալվեշ. Լեոն իր տեղում չէ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը անդրադարձել է ՊՍԺ-ում Լիոնել Մեսսի կարիերայի մասին, հայտնում է Armsport.am-ը:
«Չեմ կարծում, որ նա հաճույք է ստանում ՊՍԺ-ում: Լեոն ֆուտբոլն առանձնահատուկ է դարձնում, և նա դա անում է, երբ լավ ժամանակ է անցկացնում։ Եվ երբ նա լավ ժամանակ է անցկացնում, մնացածը վայելում են իր խաղը:
Իմ կարծիքով Փարիզը Մեսսի տեղը չէ։ Լեոն ապրել է աշխարհի լավագույն վայրում, որպեսզի անի այն, ինչ սիրում է:
Նա ինձ միշտ ասում էր. «Որտե՞ղ կլինի քո համար ավելի լավ, քան այստեղ՝ «Բարսելոնայում»: Ես ստուգեցի՝ ավելի լավ տեղ չկա։ Երբ հայտնի դարձավ, որ նա հեռանում է, ես նրան նույն խոսքերը գրեցի:
Այս կամ այն պատճառով նա հիմա այստեղ չէ, և ես հույս ունեմ, որ կարող է վերադառնալ: Չգիտեմ՝ դա տեղի կունենա, թե ոչ, բայց եթե նա վերադառնա, թող գա, երբ ես այստեղ լինեմ, որ մի քիչ էլ վայելեմ։
Բոլոր նրանք, ովքեր հեռացան «Բարսայից», փոշմանեցին դրա համար։ Ինչ-որ մեկը կասի, որ դա այդպես չէ, քանի որ նրանք չեն սիրում ընդունել ձախողումը, բայց բոլորը ափսոսում են, որովհետև այստեղ ավելի լավ է, քան որևէ այլ տեղ»,- ասել է բրազիլացին: