211652_close_icon
views-count3990 դիտում article-date 13:24 25-08-2017

ՈւԵՖԱ-ի Գավաթ. «Լեոն» անցել է հաջորդ փուլ

Կիպրոսում ընթացող ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 7:0 հաշվով հաղթել է մոլդովական «Կլասիկին»: Գոլերի հեղինակներ են դարձել Մարկո Ռադովանովիչը (4), Տիգրան Կիրակոսյանը, Գեղամ Մարտիրոսյան-Ֆրիզենը, Գոռ Սարգսյանը: Խմբի մյուս խաղում Կիպրոսի «Անորտոսիսը» 7:4 հաշվով հաղթել է Ուելսի «Ռեքսեմին»: Առաջին տուրում «Լեոն» 5:1 հաշվով հաղթել էր «Անորտոսիսին»: Հայկական թիմը ժամանակից շուտ ապահովել է տեղը հաջորդ փուլում: Օգոստոսի 26-ին «Լեոն» կհանդիպի «Ռեքսեմին»:

Նմանատիպ նյութեր