211652_close_icon
views-count2469 դիտում article-date 14:03 17-03-2022

Կառավարությունը 1 անձից գնման ընթացակարգով գնում է կազմակերպում Հակակոռուպցիոն դատարանի համար

Կառավարությունն այսօրվա նիստում 1 անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում ընդունեց:

Մասնավորապես, կառավարությունը որոշեց անհետաձգելի համարել ՀՀ հակակոռուպ¬ցիոն դատարանը Դատական դեպարտամենտի հաշվեկշռին կցված Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվողն վարչական շենքում տեղակայելու նպատակով վարչական շենքի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների գնման կարիքը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման, հակակոռուպցիոն գործերի քննության համար անհրաժեշտ դահլիճների, կալանավորված անձանց խցերի, ինչպես նաև՝ բաց և փակ գոտիների առանձնացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անհետաձգելի կարիք է առաջացել Դատական դեպարտամենտի հաշվեկշռին կցված՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող վարչական շենքի ընթացիկ նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման:

Հարկ է նշել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի ձևավորման համար սահմանվել է առավելագույնը հնգամսյա ժամկետ, որը լրանում է 2022 թվականի ապրիլի 16-ին: Այնուհետև, Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ նշանակելու նպատակով թեկնածություններ է առաջարկում ՀՀ նախագահին: ՀՀ նախագահի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ յոթ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ երեք դատավորների նշանակման պահից հակակոռուպցիոն դատարանն սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ յոթ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ երեք դատավորների նշանակման պահից:

Վարչական շենքի Նախագծային փաստաթղթերի ձեռքբերման համար գումարը կազմում է ,2 մլն դրամ: Վճարումը նախատեսվում է կատարել «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցներից:

Նմանատիպ նյութեր