211652_close_icon
views-count14308 դիտում article-date 13:45 03-03-2022

Կառավարությունը 1 անձից հրատապ գնում է անում Բանակի օրվա տոնական միջոցառման համար

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող բաժնում ներառվել է Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման շրջանակներում ծառայությունների ձեռք բերման հարց։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով, որ նշված ծառայությունները նախապես չեն ներառվել 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ, նկատի ունենալով ժամկետների սղությունը, ինչպես նաև ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից:

Նախատեսվում է ձեռք բերել.

ա/ Այլ պոլիգրաֆիական աշխատանքի տպագրման ծառայության մասով՝

• 3մ*6մ չափսի պաստառների տպագրություն և տեղադրում Երևան քաղաքում, քանակը՝ 20հատ, միավորի գինը՝ 133.0 հազ. դրամ, գումարը՝ 2,660.0 հազ.դրամ, տեղադրման ժամկետը՝ 1 ամիս,

• 3մ*6մ չափսի պաստառների տպագրություն և տեղադրում ՀՀ մարզերում և մայրուղիներում, քանակը՝ 100հատ, միավորի գինը՝ 117.0 հազ. դրամ, գումարը՝ 11,700.0 հազ.դրամ, տեղադրման ժամկետը՝ 1 ամիս,

• 15սմ*10,5սմ չափսի հրավիրատոմսերի/ծրարով/ տպագրություն, քանակը՝ 800 հատ, միավորի գինը՝ 0.3 հազ.դրամ, գումարը՝ 240.0 հազ. դրամ,

• 3սմ տրամագծով մետաղյա կրծքանշանների պատրաստում, քամակը՝ 800 հատ, միավորի գինը՝ 0.5 հազ. դրամ, գումարը՝ 400.0 հազ. դրամ:

•  Ընդհանուր ծախսը՝ 15,000.0 հազ. դրամ:

• Հաշվի առնելով, որ նշված ծառայությունը արդեն իսկ մատուցվել է, կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ առաջարկվում է նախագծով սահմանել հետադարձ ուժ :

Պայմանագիրը կնքվելու է «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ի հետ

 բ/ Միջոցառումների հետ կապված ծառայությունների մասով՝

Երևան քաղաքի «ԴՎԻՆ» համալիրի մեծ դահլիճում հյուրասիրության կազմակերպում, մասնակիցների թիվը՝ 800 մարդ, 1 մարդու հաշվարկով ծախսը՝ 16653 դրամ, ընդհանուր ծախսը՝ 13,322.1 հազ. դրամ:

Հաշվի առնելով, որ, համաճարակային իրավիճակով պայմանավորված, միջոցառումը չեղարկվել է, սակայն հետագայում դրա կազմակերպման վերաբերյալ կայացվել է որոշում, ծառայության գնման գործընթացը բնականոն կազմակերպելու, այն է՝ հետադարձ ուժ չսահմանելու նպատակով առաջարկվում է այս կետը ևս ներառել որոշման նախագծում:                 

Ակնկալվող արդյունքը՝

Տոնական միջոցառման անխափան անցկացում:    

Ֆինասավորման աղբյուրը՝

ՀՀ ՊՆ համակարգի 2022թ. տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածի «Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ» /Ամանորին նվիրված միջոցառումներ/ տողից 18.000,0 հազ. դրամ և «Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ» /Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ/ տողից 10.322,1 հազ, դրամ ծախսերի կրճատման հաշվին:

Միջոցառումը անմիջական կապ ունի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26թթ. գործունեության միջոցառումների ծրագրի» 1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ կետի դրույթների պահանջները, այն է՝ 44-օրյա պատերազմից հետո Զինված ուժերի մարտունակության վերականգնման գործընթաց, բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացում, որի նպատակն է լինելու զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, ամրապնդել հոգեբանական կայունությունը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը»:

Հատկանշկան է, որ մեկ անձից գնումը հիմնավորվում է ժամկետի սղությամբ, այնինչ այս մասին հայտնի էր դեռ ամիսներ առաջ:

Նմանատիպ նյութեր