211652_close_icon
views-count1336 դիտում article-date 20:41 14-03-2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվականխորհրդի անդամների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Խորհուրդը կազմված է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։

Ծանոթությունից հետո քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրները, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները ոլորտում առկա առաջնահերթությունների վերաբերյալ։ 

Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության պլանավորման ու խնդիրների թիրախավորման համար խորհրդի անդամները ներկայացրել են օգտակար առաջարկություններ, որոնք կիրացվեն Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներում։
 
 
ՄԻՊ հանրային կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր