211652_close_icon
views-count3675 դիտում article-date 15:48 14-03-2022

Դավիթ Առաքելյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Դավիթ Առաքելյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Դավիթ Առաքելյանին 2022 թվականի մարտի 14-ից ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։

Նմանատիպ նյութեր