2161 դիտում
10:50 12-03-2022
Բնակարանային ապահովության պետական աջակցության շահառուների թիվն ավելացել է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ծրագրերի շրջանակներում 2022 թ. հունվար-փետրվարին աջակցություն է ստացել 394 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները՝ 277 մլն 125 հազար դրամ։ 2021 թ. նույն ժամանակահատվածում շահառուների թիվը եղել է 185, դրամական աջակցության չափը կազմել է 131 մլն 673 հազար դրամ։ Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։
Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Իսկ երկրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Մյուս ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ ուղղված մայր գումարի մարմանը։
Խոսքը երեք՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության եւ երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի մասին է, եւ բոլորն էլ պետական ծրագրեր են ու միտված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու մասին» կառավարության 2020 թ. մայիսի 14-ի որոշում կա։ Այստեղ նշվում է, որ ընտանիքներին աջակցությունը ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով է։
Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է՝ 1. ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը, 2. անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։
Կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմաններն են՝ 1. բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո, 2. անշարժ գույքի ձեռք բերվող եւ գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, 3. կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս եւ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7.5 տոկոս, 4. շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա:
Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են՝ 1. երեխան ծնվել է 2020թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո, 2. անշարժ գույքի ձեռք բերվող եւ գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, 3. երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ եւ վերջին 12 ամիսվա ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը։ Այս ամենի իրագործումից ակնկալիքը ծնելիության բարձրացումն է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
7750 դիտում
13:31 14-05-2020
«Բոլորս՝ երեխա ունենալու». վարչապետը՝ ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մասին
9551 դիտում
17:14 03-09-2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»