211652_close_icon
views-count20769 դիտում article-date 20:50 11-03-2022

Մոտ ապագայում ՀՀ-ի և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում․ ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում․ Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»

«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ» ,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը՝ Հակոբյանը նշել է․ «Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա նաև թուրքական կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանն ասում է՝ կանխագուշակում չի անի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր