211652_close_icon
views-count5576 դիտում article-date 23:30 30-10-2021

Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»

Ցանկացած ոք պատասխանատու է իր հրամանների համար։ Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ նա է կրում նաեւ անմիջական պատասխանատվություն՝ Սյունիքի կարեւոր դիրքերը մինչեւ դեմարկացիայի իրականացումը հայկական զինված ուժերի հսկողության տակ չպահելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ինքն է միանձնյա որոշել ու հանձնարարել Սյունիքի կարեւորագույն դիրքերից զորքերը քաշել, իսկ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այն։ Ընդ որում՝ այդպես էլ անպատասխան մնաց պատգամավորների հարցադրումներն առ այն, թե արդյոք գոյություն ունի զորքերը հետ քաշելու մասին գրավոր հրաման։

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետը «Փաստինֆո»-ին պարզաբանեց, որ, այո, Փաշինյանն իրավունք ունի միանձնյա, բանավոր որոշում կայացնելու, սակայն մեկ օրվա ընթացքում այն պետք է ստանա գրավոր ձեւակերպում։

«Դա Սահմանադրությամբ սահմանված իրավունք է և քննարկման ենթակա չէ: Սահմանադրորեն, այո, իրավունք ուներ: Ինքը պարտավոր է միանձնյա որոշում կայացնել, օրենքն է այդպես, քննարկում կարող է անել, կարող է՝ չանել, ուրիշի կարծիք կարող է լսել, բայց որոշում պետք է ինքը կայացնի»,-ասաց Մ.Հակոբյանը՝ ավելացնելով. «Ցանկացած մարդ, ով հրաման է արձակում, այդ հրամանի համար պատասխանատվություն է կրում»:

ԳՇ նախկին ղեկավարն ասաց, որ գլխավոր հրամանատարն իրավունք ունի անհետաձգելի դեպքերում բանավոր հրաման տալ և մեկ օրվա ընթացքում այն պետք է ձևակերպվի գրավոր:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ կատարում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները։ Ավելին, փաստացի ընդունել է, որ այն տարածքները, որոնք ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով նշված չեն եղել որպես ՀՀ տարածքի մասին, հանդիսանում է Ադրբեջանի տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում.

Նմանատիպ նյութեր