211652_close_icon
views-count2989 դիտում article-date 19:42 10-03-2022

Ֆաբիո Կապելո. ՊՍԺ-ի պարտությունը Դոնարումայի մեղքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է «Ռեալ» - ՊՍԺ հանդիպման (3:1) վերաբերյալ իր կարծիքով։

Հիշեցնենք, որ փարիզցիները պարտվեցին 1-3 հաշվով և դուրս մնացին Չեմպիոնների լիգայից՝ կանգ առնելով 1/8 եզրափակիչ փուլում։

«ՊՍԺ-ի պարտությունը Դոնարումայի մեղքն է. նա սարսափելի սխալ թույլ տվեց։ Մինչ այդ, Մադրիդի «Ռեալը» թվում էր, թե երբեք խաղադաշտ դուրս չի եկել։

Տեսնենք, թե ինչպես կվերաբերվեն Դոնարումային հիմա Փարիզում։ Բենզեմայի կողմից խախտում եղե՞լ է․․․ Ոչ։ Այդ դրվագին կարելի է սուլել միայն Իտալիայում, բայց ոչ Եվրոպայում»,- մեջբերում է Կապելոյին Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր