211652_close_icon

Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող

views-count1825 դիտում article-date 18:02 14-04-2024
Հրաձգության Հայաստանի հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը նվաճեց Ռիոյում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալը օդամղիչ ատրճանակով 10 մետրից մրցաձեւում։

Եզրափակիչում նա հաղթեց Թաիլանդի ներկայացուցիչ Կամոնլակ Սաենչային։

Էլմիրա Կարապետյանն այս մրցաձեւում ավելի վաղ էր ապահովել օլիմպիական ուղեգիրը։

Նմանատիպ նյութեր