25566 դիտում
13:39 09-03-2022
Ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» մոտ ճանապարհային ոստիկաններն իրականացրել են «Ծաղիկներ» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային տոնի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի համանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ իրենց տարածքը սպասարկող հատվածում իրականացրել են «Ծաղիկներ» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանները կանգնեցնում էին կին վարորդների ավտոմեքենաները, ովքեր մի պահ շփոթվում էին, երբ ՃՈ տեսուչը ավտոմեքենա վարելու համար վարորդական իրավունքի վկայական պահանջելու փոխարեն շնորհավորում էր տոնի առթիվ, նվիրում էր ծաղիկ ու մաղթում բարի երթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
83407 դիտում
19:14 18-05-2024
Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել