Արգելվում է Ռուսաստանից նավթի ու գազի ներկրումը ԱՄՆ. Բայդեն
Վաշինգտոնն արգելում է էներգակիրների ներկրումը Ռուսաստանից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է РИА Новости-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի այս որոշումը պաշտպանել է երկու կուսակցություն։
Միաաժամանակ, Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը հասկանում է, որ եվրոպական դաշնակիցները չեն կարողանա միանալ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքին։
Նա նախազգուշացրել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով երկրում բենզինի գները կշարունակեն աճել։