2391 դիտում
09:57 08-03-2022
ՔՊ-ական պատգամավորը պետական ծրագրով՝ շուկայականից 30% էժան բնակարան ձեռք է բերել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի:
«Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ կոմիտեի նախագահ, նախկին ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանը պատերազմի ամենաթեժ օրերին՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» որոշումն է ստորագրել, որ վերաբերում է հանրային ծառայողներին բնակարանով ապահովելուն: Ըստ հրամանի՝ ավելի քան 1400 հանրային ծառայողներ, այդ թվում՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, բնակարան են ձեռք բերելու Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ քանիցս փորձեց կապ հաստատել Արթուր Հովհաննիսյանի հետ՝ լսելու նաև նրա տեսակետը, թե այդ օրերին սիրտ ունեցել է արդյոք այլ` անձնական բարկեցությունն ապահովող հարցով զբաղվելու կամ մտածելու համար: Պատգամավորը, սակայն, մեր թե՛ հաղորդագրությունները, թե՛ զանգերն անպատասխան թողեց:
«Կոռումպացված նախկիններին» հաճախ հիշատակող իշխանական պատգամավորը, փաստորեն, պաշտոնը սեփական անձին ծառայեցնելու հարցում ոչնչով չի զիջում «նախկիններին»: Հայաստանի համար օրհասական պահին, երբ «Բայրաքթարների» ու ֆոսֆորային զենքերի տակ մեր եղբայրներն էին զոհվում, ու որևէ մեկս չգիտեինք՝ հաջորդ օրը գլխներիս ինչ կգա, ՔՊ-ականն օգտվել է մանդատից տված լիազորություններից ու որոշել «տան հարց» լուծել:
Քաղաքաշինության կոմիտեն, ի դեպ, Հովհաննիսյանի տան հարցը լուծել է «առաջնահերթ» կարգով: Թե ինչպես է որոշվում բնակարան ձեռք բերելու առաջնահերթությունը, կոմիտեից փորձեցինք ճշտել: Քաղշին նախագահ Արմեն Ղուլյանը չարձագանքեց մեր զանգերին, նրա մամուլի քարտուղարը հարցերը նախ բանավոր լսեց, ապա տվեց պետական գերատեսչությունների ամենասիրելի ու հարցերը շրջանցող «հզորագույն» պատասխանը՝ գրավոր հարցում ուղարկեք: Ղուլարյանից ցանկանում էինք լսել նաև հարցի պատասխանը, թե ինչ հրատապություն է ունեցել N «80-Ա» որոշումը, որ պատերազմի ամենաթեժ օրերին որոշել է դրանով զբաղվել: Հարցը փաստացի Արմեն Ղուլարյանի ղեկավարած կառույցն անպատասխան թողեց: Նրանք նաև չպատասխանեցին, թե, ըստ այդ որոշման, հանրային ծառայողներն ինչ արտոնյալ պայմաններով են բնակարան ձեռք բերել:
Այուամենայնիվ, մենք տեղեկացանք, որ հանրային ծառայողները, այդ թվում՝ պագամավոր Հովհաննիսյանը, բնակարանը ձեռք են բերել շուկայականից մոտ 30 տոկոս մատչելի գնով: Բացի այդ, նրանք օգտվում են նաև եկամտահարկի վերադարձի պետական ծրագրից: Ի՞նչ է ստացվում. անշարժ գույք չունեցող 32-ամյա Հովհաննիսյանին մանդատն անհրաժեշտ էր նախևառաջ տան հարց լուծելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1372 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը