Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգողական գործողություններ են՝ Հայկ Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էականորեն էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ․«Փաստինֆո»
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչությունում ստուգողական գործողություններ են իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոնջորյանի կողմից անշարժ գույքի՝ շուկայականից էականորեն էժան գնով ձեռքբերման վերաբերյալ ստուգողական գործողություններ իրականացնելու հարց օրակարգ բերվել է մամուլի հրապարակումից հետո միայն։ «Հետքը» պարզել էր, որ Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամով՝ հիպոթեքային վարկով, նշվում է, որ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկ»-ը։ Նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կազմի մոտ 21.6 մլն դրամ։
Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ 54 մլն դրամը պատահական թիվ չէ, քանի որ եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով (հիպոթեքի մասով) գործարքի պայմանագրային արժեքի համար առկա է 55 մլն դրամ շեմ՝ հարկային արտոնությունից օգտվելու համար։ Ի դեպ, Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը։
Մամուլի հրապարակումից հետո ավելի քան երկու ամիս անց դեռևս քրեական վարույթ առկա չէ, Հակակոռուպցիոն կոմիտեում առ այս պահը ստուգողական գործողություններ են իրականացվում։