211652_close_icon
views-count25097 դիտում article-date 22:25 07-03-2022

Ավտովթար Սարալանջ-Սարի Թաղ ճանապարհին. բախվել են Toyota Camry-ն ու Niva-ն. երթևեկությունը մասամբ դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի  7-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Սարալանջից դեպքի Սարի Թաղի ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ,  35-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած  Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ,  27-ամյա Մարկոս Խաչատրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը մասամբ խոչընդոտվել էր:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ  պարեկներ Վարդան Միսակյանն ու կրտսեր պարեկ Գոհար Գեղամյանը:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր