211652_close_icon
views-count1435 դիտում article-date 21:25 28-07-2026

Գողության հերթական դեպքը Երևանում․ Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով

Հուլիսի 19-ին գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ իր մոմակալներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այցելել են նշված գերեզմանատուն և նկատել, որ իրենց պապիկի գերեզմանի մոտ տեղադրված՝ մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով, այնտեղ չէ։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր