34770 դիտում
12:35 04-09-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. շաբաթներ շարունակ Սարալանջ-Սարի թաղ ճանապարհի՝ «Լանջ» ռեստորանի մոտ, ճանապարհում ստեղծվել են փոսեր ու լցվել կեղտաջրերով. Տիգրան Ավինյանն էլ լավ կանի իր լոզունգը փոխի՝ «Ասեք, չասեք, չենք անելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին։
Ահազանգողներն ուզում են հասկանալ, թե ի վերջո անպատասխանատու որ կառույցն է, որ 2 ամսից ավելի է Սարալանջից դեպի Սարի թաղ տանող ճանապարհահատվածի «Լանջ» ռեստորանային համալիրի մոտ ավերակի վերածած փոսերը, որոնք նաև լցվում են կեղտաջրերով, վերացնելու։
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, որոնց մի մասը հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել,ասում էին.
«Քանի ամիս է՝ այս բարձիթողի վիճակն է։ Ուր ասես դիմել ենք, սակայն ոչ մի արդյունք։ Մտածում էինք, որ գոնե ուսումնական տարվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» մարդկային վերաբերմունք կցուցաբերեն ու գոնե մեկ օր առաջ խնդիրը կլուծեն բայց «Էշ, մի՛ սատկի, գարուն կգա» վիճակն է։
Ամեն օր՝ հիմնականում գիշերային ժամերին, ավտոմեքենաներ են, որ կոտրվում են։ Ո՞վ է փոխհատուցելու այդ վնասները, երևի պատասխանատուներին դա չի հուզում։ Կարևորն ամառվա այս տապին կաբինետներում հով-զով իրենց «թափանները լցնեն»:
Խցանման մասին էլ խոսք չկա։ Եթե մի ավտոմեքենա ընկնում ու անվահեծանը կոտրում է, մի ժամ տևում է, մինչև էդ խցանումը թեթևանա։
Գոնե հիմա Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրն» ապացուցեն, որ իրենց խոսքերն օդ չեն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգախոսն էր «Ասեք, կանենք», տևական ժամանակ է ասում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում։ Կամ ձեր լոզունգը փոխեք, դրեք «Ասեք, չասեք, չենք անելու», կամ էլ իսկականից մարդ եղեք ու էս խնդիրը լուծեք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+