Զելենսկին Լիտվայի նախագահի հետ համաձայնեցրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության քայլերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ պայմանավորվել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետագա քայլերի շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում:
«Ես Գիտանաս Նաուսեդային ներկայացրեցի Ուկրաինայի ներկայիս ռազմական և հումանիտար իրավիճակը: Մենք նաև պայմանավորվեցինք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետագա քայլերի մասին: Մենք զգում ենք Լիտվայի աջակցությունը», - գրել է Զելենսկին:
Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումը։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը սատարել է Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհող բանաձևին։